14.07.2015|
12:31
Ռեժիսոր, սցենարիստ, դերասան ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆԻ «Ճանապարհ» (2014 թ.) կարճամետրաժ ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Ֆիլմը կնոջ մասին է, որն ուզում է ցած նետվել կամրջից: Այդ պահին նրան է մոտենում մի անօթևան և խնդրում իրեն թողնել ունեցվածքը: Հանդիպումը փրկում է կնոջ կյանքը: